Լոնդոնում Դաունինգ-սթրիթ նստավայրում կռվել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի եւ ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի կատուները:

Բրիտանական պարբերականներում հայտնված լուսանկարներում  պատկերված է այն պահը, թե ինչպես է հինգամյա Լարրի կատուն ձախ թաթով ապտակում փափկամազիկ գործընկերոջը` Դաունինգ-սթրիթ 11-ի բնակիչ Ֆրեյին, ով բնակվում է ֆինանսների նախարարի նստավայրում: Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով, գործին խառնվել են ոստիկանները, ովքեր դադարեցրել են «ծեծկռտուքը»: Կռվի պատճառներն անհայտ են, հայտնում է RBC-ն:

Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվել էր այն մաիսն, որ Լարիին, որպես կառավարության ղեկավարի մկների որսորդ,  չի կարողանում իր պարտավորությունները լավ կատարել: Լարիին հեռացվել էր կառավորության ղեկավարի նստավայրից, իսկ նրա փոխարեն «աշխատանքի» են վերցրել հենց Ֆրեյին, որը նախկինում եղել է Ջորջ Օսբորնի կատուն: