Չեխիայում հայտնաբերվել է թունավոր ալկոհոլի հերթական քանակությունը. Զլին քաղաքում սանիտարական ծառայությունները ալկոհոլային խմիչքների պահեստից առգրավվել են կեղծ ռոմի հազարավոր շշեր: 40 տոկոսով մեթիլային սպիրտից կազմված խմիչքը կարող էր հազարավոր մարդ սպանել:
Կեղծ ռոմի քիմիական անալիզը ցույց է տվել, որ մեթիլային եւ սննդային էթիլային սպիրտը հավասար քանակությամբ են եղել. «եթե այս խմիչքը հասներ սպառողներին, ապա հազարավոր մարդիկ կմահանային»,-հայտնել է տեսուչ Պավել Կոպրշիվան, հաղորդում է «Դնի.ru»-ն:
Հիշեցնենք, որ 2012 թ-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Չեխիայում կեղծ ալկոհոլից թունավորման հետեւանքով 28 մարդ է մահացել: Թունավորումների ալիքը սկսվել է հենց Զլին քաղաքից: Նախնական տվյալներով Չեխիայում շջանառության մեջ է դրվել 15 հազար լիտր թունավոր կեղծ ալկոհոլային արտադրանք: Տուժել են նաեւ հարեւան երկրները: Լեհաստանում չեխական ալկոհոլից 4 մարդ է մահացել:




























