Սաուդիան Արաբիայի կանանց առջին անգամ թույլատրել են փաստաբան աշխատել, ինչի համար մոտ մեկ տարի պայքարում էին կանանց իրավունքների պաշտպանները: Այս մասին հաղորդում է եգիպտական «Ալ-Վաթան» թերթը:
Սաուդիան թագավորության Արդարադատության նախարարության որոշումը ուժի մեջ կմտնի մահմեդական Իդ-ալ-Ադխա տոնի ավարտից հետո: Այս տարի այն կտոնվի հոկտեմբերի 26-ին եւ կտեւի երեք օր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախարարության փաստաթղթերում նշվում է., որ դիպլոմ ունեցող կին-փաստաբանները իրավունք են ստանում ելույթ ունենալ դատարանում: Մինչեւ հիմա կին- փաստաբանները նման իրավունք չունեին:
Ինչպես գրում է «Ուտրո.ru»-ն, ներկայումս Սաուդիան Արաբիայի թույլ սեռի ներկայացուցիչները, ովքեր ապրում են շարիաթի օրենքներով, զրկված են բազմաթիվ իրավունքներից եւ ազատությունից: Օրինակ նրանց միայն մեկ տարի առաջ է թույլատրվել մասնակցել ընտրություններին: Բացի այդ, այս երկրի կանանց մինչեւ հիմա արգելված է մեքենա վարել:





























