Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Քարահունջ գյուղի բնակիչներից մեկի անասնակերի պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 14.52-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:

Հրդեհի հետեւանքով այրվել էր պահեստի տանիքը եւ պահեստավորված 200 հակ խոտը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանտիրոջ 6-ամյա որդու կողմից լուցկու հետ խաղալու հետեւանքով:

Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 250.000 դրամ:

Նախապատրաստվում են նյութեր: