Հոկտեմբերի 16-ին, ժամը 02.15-ին, Երեւանի Արցախի եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» եւ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Նիսսան»-ի վարորդը եւ «ՎԱԶ-2121»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























