Ստավրոպոլում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Ճշտված տվյալներով եւս 38 մարդ գտնվում են հիվանդանոցում: Վթրի հետեւանքով ընդհանուր առմամբ տուժել է 43 մարդ: Իշեցնենք, որ, ավելի վաղ հաղորդվել էր, որ Մախաչկալա-Մոսկվա երթուղային ավտոբուսի վթարի հետեւանքով 4 մարդ է մահացել, 20-ը` վիրավորվել:
ՌԻԱ Նովոստիի Ճշտված տվյալներով, վթարը տեղի է ունեցել Իպատովի շրջանի Տախտա-Իպատով մայրուղու 40-րդ կմ-ի վրա: Վթարի մասին տեղեկությունը հաղորդվել է հոկտեմբերի 17-ին: Setra մասնավոր ավտոբուսը բախվել է ՎԱԶ-21124 ավտոմեքենային: Ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Ինչպես գործակալությանը հայտնել են Իպատովյան հիվանդանոցից, տուժածների մեջ երկու երեխաներ կան:




























