Սիմֆերոպոլի Ֆրանկոյի անվան գրադարանում տեղի է ունեցել «Ղրիմի հայ եկեղեցու պատմությունը» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի էքսպոզիցիայի մեջ մտել են Հայաստանի Ազգային արխիվի արխիվային փաստաթղթերը եւ լուանկարները, Ղրիմի պետական արխիվի եւ Ղրիմի Ազգագրական թանգարանի ցուցանմուշներ, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Ինչպես ցուցահանդեսի բացման ժամանակ հայտնել է Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, առաջին անգամ Ուկրաինայի հայկական համայնքի արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսը կազմակերպվել է 2008 թ-ին Կիեւում, Լվովում եւ Երեւանում, ինչից հետո միտք է ծագել այն ցուցադրել նաեւ Ղրիմում: Նա Ղրիմի հայ համայնքին խորհուրդ է տվել դիտարկել ցուցահանդեսի ցուցադրությունը Ղրիմի բոլոր խոշոր քաղաքներում եւ Հին  Ղրիմի Սուրբ Խաչ վանքում:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի Ազգային արխիվի,  Ուկրաինայի  Պատմական կենտրոնական պետական արխիվի եւ Ղրիմի Ինքնավար հանրապետութան Պետական արխիվի նածաձեռնութամբ: Բարեգործական «Լույս» հիմնադրամի աջակցությամբ լույս է տեսել «Ղրիմի հայկական եկեղեցիները» ալբոմը: Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել «Ուկրաինայի հայերը. Երեկ, այսօր, վաղը» թեմայով խորհրդակցություն: