«Վեդի Ալկո» ընկերությունը 2012 թ. մոտ 50%-ով նվազեցրել է գինու արտահանումը Ռուսաստան; Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը: Պատճառը, նրա խոսքով, ինչպես Ռուսաստանի քաղաքականությունն է՝ ուժեղացնել հսկողությունը ալկոհոլային խմիչքների շոււկայի նկատմամբ, անպես էլ գործընկերների կողմից լիցենզիաների չերկարաձգումը: Համենայնդեպս, ըստ Մ. Ղազարյանի, դեպի Ռուսաստան արտահանման խնդիրներ ունեն նաեւ այլ ընկերություններ: Այնուամենայնիվ՝ ընկերությունը չի նվազեցրել խաղողի մթերումները, թեեւ վերջին 2 տարում արտադրության աճ չունեն: 

Մ. Ղազարյանը նշեց, որ «Արենի» խաղողի (որից արտադրում են «Արենի» գինի) դեֆիցիտ Հայաստանում գոյություն չունի, ընդհակառակը՝ այս տարի բերքը շատ հաջող է եղել: «Գուցե կոնյակ արտադրողները խաղողի դեֆիցիտի խնդիր ունեն, սակայն «Արենի» սորտի խաղողն այս տարի շատ էր»,- ասաց Մ. Ղազարյանը: