Հոկտեմբերի 18-ին Երեւանում կմեկնարկի ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության միջազգային համաժողովը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ համաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի եւ Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Վրաստանից եւ ԱՊՀ անդամ երկրներից ժամանած միջազգային փորձագետներ:
Նույն օրը կմեկնարկի նաեւ Զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների Խորհրդի հերթական նիստը: Երեւանում Խորհրդի նիստը անցկացվում է առաջին անգամ: Նիստին մասնակցում են ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից եւ Ուկրաինայից:





























