Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած բանավեճի ժամանակ ԱՄՆ կոնգրեսականներ Հովարդ Բերմանը եւ Բրեդ Շերմանը իրար դեմ պայքարել են Սան-ֆերնանդոյի ամերիկահայերի ձայների համար: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Համայնքի ավելի քան 300 անդամներ հավաքվել են Էնսինոյի դպրոցի դահլիճում, որպեսզի ծանոթանան երկու հարգարժան կոնգրեսականների դիրքորոշումներին եւ առաջարկներին:

Բանավեճի մասնակիցները անդրադարձել են մի շարք թեմաների, այդ թվում Հայոց Ցեղասպանությանը եւ Եղեռնից տուժածների ապահովագրության փոխհատուցմանը, Լեռնային Ղարաբաղին ուղղված հատկացումներին եւ դրանց կիրառությանը, Հունգարիայի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնմանը  ու ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ առեւտրային համաձայնութուններին, ինչպես նաեւ Վրաստանում ջավախահայերի դրությանը եւ այս տարածաշրջանի օգնությանը:

Ինչպես հաղորդում է «Asbarez»-ը, կոնգրեսական Շերմանը ընդունել է, որ Սիրիայի ընդդիմության որոշ տարրեր «ծայրահեղ թշնամաբար են վերաբերում քրիստոնյաներին»: Այն հարցին, թե ինչպես կարող է կոնգրեսն օգնել սիրիահայերին, կոնգրեսական Բերմանը հայտնել է, որ « Գոյություն ունեն ԱՄՆ-ի Միջոզգային զարգացման գործակալության ուղիղ եւ առավել գաղտնի միջոցներ, որոնց նպատակն է Սիրիայի քրիստոնեական համայնքների աջակցությունը եւ նրանց արդեն օգնություն է ցուցաբերվել»:

Կոնգրեսական Շերմանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքին. «Մենք չպետք է ոչ մի տեսակ ռազմական օգնություն  ցուցաբերենք Ադրբեջանին, եւ հաշվի առնելով այն, թե ինչ տեղի ունեցավ Հունգարիայում եւ այն, թե ինչպես վարվեցին մարդասպանի հետ Բաքվում, մենք չպետք է շարունակենք  ՆԱՏՕ-ի ուսումնավարժանքները, իմանալով, որ հնարավոր է հաջորդը, ում կարող են կացնահարել եւ սպանել, կարող է ամերիկացի զինվոր լինել»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հատկացումների մեծ մասը պահվում Պետդեպարտամենտում` կոնգրեսական Շերմանը ասել է. «Ես խնդրել եմ օտարերկյա գործողությունների համար նախատեսված հատկացումների օրինագծի մեջ մտցնել  որոշ  ձեւակերպումները, ըստ որի պետք է  իրական օգտագործել այն գումարները, որոնք հատկացվելեն Արցախի ժողովրդի զարգացման համար եւ ես ուրախ եմ հայտնել, որ կոմիտեն այս ձեւակերպումները  մտցերել է իր հաշվետվության մեջ»:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության հացին` կոնգրեսական Շերմանը հայտնել է  «Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է եւ վերջ: Ժամանակն է արդեն Ստեփանակերտում դեսպանատուն բացել: Լեռնային Ղարաբաղը պետություն է, քանի որ դա այն է ինչ ցանկանում է նրա ժողովուրդը»:

Հովարդ Բերմանը այս հարցում առավել զգուշավոր է. “Լոս Անջելեսի ժողովուրդը չի կարող որոշել Լեռնային Ղարաբաղի փոխարեն, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ինքը որոշի: Ժողովրդի ինքորոշման հարցը չափազանց կարեւոր է: Ես կասկած չունեմ, որ նա անկախություն է ցանկանում»:

Ինչ վերաբերում է Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպանի արտահանձնմանը, ապա Բրեդ Շերմանը վստահություն է հայտնել, որ այս փաստը կազդի Հունգարիայի հետ ամերիկյան ռազմական հարաբերությունների վրա...մի քանի օր առաջ ես նամակ եմ ուղարկել պետական քարտուղարին եւ պաշտպանութան նախարարին, նշելով, որ Ադրբեջանը պետք է, անկասկած, հեռացվի նմանատիպ ռազմական համագործակցություններից: Կոնգրեսական Բերմանը ավելացրել է, որ «ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր, այդ թվում եւ Հունգարիան, այժմ պարտավոր են կանգնեցնել Ադրբեջանի մասնակցությունը «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քանի դեռ այս սխալը չի ուղղվել»:

Վերջում Հովարդ Բերմանը խոստացել է շարունակել պայքարը «ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Դա ոչ թե պարզապես իմ պարտականությունն է որպես կոնգրեսական, այլ նաեւ որպես հրեա, ում հարազատ ժողովուրդը տառապել է իր ցեղասպանությունից: Քանի որ աշխարհը անտեսել է ձեզ, ես կշարունակեմ պայքարել հայկական եկեղեցու եւ հայ ժողովրդի  համար, ովքեր ապրում են Թուրքիայում...ես կպայքարեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ բարօրության իրավունքի համար, որը եղել է հին Հայկական թագավորության  մի մասը»: