Օրիֆլեյմ ընկերությունը շատ գոհ է Հայաստանում իր զարգացման տեմպերից: Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ընկերության ղեկավարությունը։ Նշենք, որ ասուլիսը նվիրված էր ընկերության 45-ամյակին եւ Հայաստանում գործունեության 10-ամյակին (ֆոտոռեպորտաժ): «Մեր միակ նպատակը տարեցտարի ավելի ու ավելի լավը դառնալն է: Դրա համար մենք մշտապես ստեղծում ենք նոր գաղափարներ եւ ուղղություններ: Հիմա մենք մեծ ներդրումներ ենք անում տեխնիկական նոր նախագծերում, այդ թվում`ինտերնետային ոլորտում`ձգտելով այդ կերպ շփվել մեր գործընկերների ու հաճախորդների հետ: Մենք ձգտում ենք դառնալ ուղիղ վաճառքներով զբաղվող ամենախոշոր ընկերությունը, իսկ եթե դու ուզում ես դառնալ ամենախոշորը, դու պետք է լինես ամենալավը: Հենց այս ուղղությամբ է, որ մենք աշխատում ենք»,-ասել է Օրիֆլեյմի տնօրենների խորհրդի անդամ Ալեքսանդր աֆ Յոքնիկը:
Եթե նայենք ցուցանիշներին, ապա Օրիֆլեյմն իր առջեւ դրված նպատակներին հասնում է:Հայաստանում իր գործունեության 10 տարվա ընթացքում Օրիֆլեյմի կատալոգների ամսական տպաքանակը 10 հազարից հասել է 425 հազարի: Ընկերությունն ընդգրկվել է հայկական շուկայի 100 խոշորագույն ընկերությունների ցանկում, իսկ Օրիֆլեյմի սպասարկման կենտրոնների թիվը Հայաստանում 100-ից ավելի է:
Օրիֆլեյմի գործունեության դաշտը չի սահմանափակվում բացառապես բիզնեսով: Այս ընկերությունը համագործակցում է միջազգային խոշորագույն բարեգործական SOS կազմակերպության հետ եւ նրա հետ համատեղ կազմակերպում է երեխաների ուսուցումը տարբեր ուսումնական հաստատություններում: Ստանալով գործնական գիտելիքներ եւ ձեռք բերելով հմտություններ`երեխաները կարող են հաջող կարիերայի եւ ուսումը շարունակելու հույս ունենալ:
Իզուրչէ, որ Օրիֆլեյմի կարգախոսն է. «Վաստակի՛ր այսօր եւ իրականացրո՛ւ երազանքդ վաղը»:
Հատկանշական է նաեւ այն, որ Օրիֆլեյմը ձգտում է նորությունների մասին տեղեկանալ «առաջին ձեռքից»: Այս մասին լրագրողներին հայտնեց Օրիֆլեյմի պաշտոնական դիմահարդար Յոնաս Վրամելը՝ հավելելով. «Այս տարի ես 135 օր անցկացրել եմ ճանապարհորդելով: Հայտնի մարդկանց հետշփումը, նորաձեւության ցուցադրություններին ներկա գտնվելը կարեւոր է, որպեսզի առաջին ձեռքից տեղեկանանք, թե ինչ միտումներ են սպասվում գալիք սեզոնին:
Որպես գաղտնիք ասեմ, որ այս սեզոնին կոսմետիկայում հատուկ ուշադրություն պետք է դարձնել աչքերի եւ շրթունքների համար նախատեսված մատիտներին:
Օրիֆլեյմի համար կարեւոր է նորաձեւության վերջին նորություններին տեղյակ լինելը, քանի որ մեր կատալոգները տպագրվում են երեք շաբաթը մեկ անգամ, իսկ դրանցից յուրաքանչյուրը պետք է սպառողին ներկայանա նորաձեւ եւ գեղեցիկ նորույթներով»:
Օրիֆլեյմի ոչ դեկորատիվ արտադրանքի մասին NEWS.am-ին պատմեց Կովկասում, Մոլդովայում եւ Մոնղոլիայում ընկերության տարածաշրջանային տնօրեն ՆատալյաՊոպովան, նշելով. «Մեր Wellness արտադրանքը կուրախացնի ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Այդ շարքի արտադրանքը բարձրացնում է մաշկի էլաստիկությունը, ամրացնում իմունային համակարգը, բարձրացնում տոնուսն ու նույնիսկ բարելավում սրտի ու տեսողության վիճակը»:
Wellness-ին նվիրված կատալոգների էջերում կարելի է գտնել նաեւ կոկտեյլներ, որոնք ոչ միայն քաշ չեն ավելացնում, այլեւ հակառակը՝օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից հաճույքով եւ առանց առողջությունը վնասելու:
«Իսկ Wellness Kids-ի մանկական սերիայի ապրանքները ես պարբերաբար տալիս եմ իմ դստերը: Նրան դուր են գալիս ծամելու համար նախատեսված համեղ, նարնջի համով հաբերը, իսկ ես հանգիստ եմ նրա առողջության համար, քանի որ դրանք ներառում են 13 վիտամիններեւ 8 տեսակի հանքանյութեր»,-ընդգծել է Պոպովան:
Օրիֆլեյմի այս ամսվա կատալոգի առաջին էջին Դեմի Մուրն է, «որպես շքեղ կնոջ եւ հրաշալի մարդու օրինակ», նշել է ընկերության դիմահարդար Յոնաս Վրամելը: Կատալոգի էջերում դերասանուհին կներկայանա սիրելի հեքիաթների հերոսուհիների կերպարներով՝ ընթերցողներին ներկայացնելով որակյալ շվեդական կոսմետիկա:
Հետաքրքիրէ, որ NEWS.am-ի թղթակցի՝ Օրիֆլեյմի ամենասիրելի բույրի մասին հարցին, Յոնաս Վրամելը նշել է հենց «More by Demi»-ն` իր ընտրությունը բացատրելով նրանով, որ «այդ օծանելիքն իր մեջ համադրում է հետաքրքիրն ու անսպասելին: Բույրն ստացվել է շատ խորը եւ ձգող»:
Հավաքածուն, որի դեմքը դարձել է ԴեմիՄուրը, անվանվել է «More» (էլ ավելի): Դժվար չէ զուգահեռ անցկացնել այդ անվան եւ Օրիֆլեյմի հիմնական նպատակի միջեւ: Ըստ էության՝ «ամեն տարի ավելի լավը դառնալու» մասին ընկերության ձգտումը դատարկ խոսք չէ։ Այս ամիս ընկերությունն առաջին անգամ տղամարդկանց համար մասնագիտացված կատալոգ է թողարկել:
Թե որքանով այն սիրելի կդառնա հայ տղամարդկանց շրջանում, մենք կիմանանք շատ շուտով, իսկ առայժմ պարզապես շնորհավորում ենք ուժեղ սեռի ներկայացուցիչներին՝ հատուկ իրենց համար ստեղծված կատալոգների լույս ընծայման առթիվ:





























