Մարսի մակերեւութի վրա լուսանկարված խորհրդավոր կտորը, որը մի քանի օրով կանգնեցրել է Curiosity-ի `գրունտի  նմուշների հավաքագրման աշխատանքը, պարզվել է որ հենց մարսագնացից պոկված նյութ է: Այդպես են կարծում NASA-ի  մասնագետները: Սակայն, քանի դեռ խորհրդավոր իրը չի ուսումնասիրվել լաբարատոր պայմաններում, վստահորեն չենք  կարող ասել, թե ինչ  է այն:

Խորհրդավոր կտորը Curiosity-ին հայտնաբերել է հոկտեմբերի 7-ին, երբ քերում էր հիմքը: Լուսանկարներից մեկում գիտնականները նկատել են պայծառ իրը:

Գտածոն այն աստիճան է ցնցել գիտնականներին, որ անգամ որոշվել էր փոխել մարսագնացի աշխատանքային օրակարգը, նոր նմուշներ հավաքելու փոխարեն, նա պետք տարօրինակ իրի լուսանկարները ուղարկի:

Գիտնականները կարծում են, որ հավանաբար Curiosity-ն է վայրէջքի ժամանակ «աղտոտել» տարածքը: Հնարավոր է, որ պոլիեթիլենի կտորը պոկվել է ճոպաններից մեկի վրայից, որոնց միջոցով մարսագնացը իջել է  կարմիր մոլորակի վրա: Թեեւ սրանք միայն ենթադրություններ են: Այնպես որ գիտաֆանտաստիկայի սիրահարներին դեռեւս ոչինչ չի խանգարում հավատալ հայտանբերված իրի այլմոլորակային ծագմանը: