Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (Արեւելյան տարածաշրջանի) գործադիր տնօրեն Միշել Հակոբյանը Կապիտոլիումի բլրում ԱՄՆ-ի օրենսդիրներին հայտնել է հայերի մտահոգությունը: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի  Հայ դատի հանձնախումբը: Միշել Հակոբյանը Վաշինգթոնում է եղել Հանձնախմբի գործերով, ինչպես նաեւ տեղի համայնքի անդամների հետ հանդիպելու նպատակով:

Հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը Հակոբյանին ուղեկցել է Կոնգրես: Նրանք միասին այցելել են Կոնգրեսի 7 գրասենյակներ, որոնք ընդգրկում են Արեւելյան շրջանի 5 նահանգներ՝ Իլինոյսը, Մասաչուսեթսը, Նյու Ջերսին, Նյու Յորքը եւ Ռոդ Այլենդը:

Օրենսդիրների հետ հանդիպման ընթացքում Հակոբյանը եւ Քարաքաշյանն ընդգծել են մի քանի հարցերի կարեւորությունը, օրինակ` Լեռնային Ղարաբաղի ճանաչումը եւ  ադրբեջանական  ագրեսիան:  Նրանք նաեւ Կոնգրեսի անդամներին շնորհակալություն են հայտնել Ցեղասպանության եւ հայկական  եկեղեցիները վերադարձնելու բանաձեւերին աջակցելու համար: