Աֆղանստանում պայթյուն է որոտացել աֆղանական բանակի եւ միջազգային համագործակցության ուժերի (ISAF) ռազմական բազայում: Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի արեւելքում գտնվող Պակտիա նահանգում, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Տուժածների մասին տեղեկատվությունը հակասական է: Աֆղանստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վիրավորվել է 11 զինծառայող: Միեւնույն ժամանակ տեղական իշխանությունների ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ տուժել է 45 աֆղանցի զինվոր եւ 8 խաղաղ բնակիչ:
Իսկ ՆԱՏՕ-ի հրամանատարական ուժերի հրամանատարը հայտնել է, որ կան նաեւ զոհեր, բայց ոչ` միջազգային բանակի զինծառաողների շրջանակում: Մահապարտի իրականացրած հարձակման պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել թալիբները:





























