Գլեն Բեարյան կամ Միտբոլ անվամբ հանրահայտ գլենդելյան արջն իր անազատության  ժամանակ ստիպված է եղել հարմարվել նոր սննդին եւ նոր տանը, իսկ ամսվա վերջին նա ստիպված կլինի հարմարվել նաեւ նոր հարեւանին: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը:

Այն բանից հետո, ինչ արջին օգոստոսին տեղափոխել են կենդանիների համար նախատեսված Սան Դիեգոյի ապաստանը, իր ախորժակով հայտնի արջը, բնակվում է կարանտինային տարածքում, քանի դեռ պաշտոնյաները փող են հավաքում նրա համար նոր տարածք կառուցելու համար: Սակայն շուտով իրավիճակը կփոխվի. այս ամսվա վերջին  արջի մոտ կահյտնվի Քաղցրիկ արջ անվամբ արու արջը, որը հունիսին փրկվել է Օհայո նահանգում:

Երկու արջերը բոլորովին տարբեր ծագում ունեն: Միտբոլը վայրի տարածքից է , իսկ Քաղցրիկ  արջը անազատության մեջ է մեծացել:

Գլեն Բեարյանի հանդեպ հետաքրքրությունը աճել է այն բանից հետո, երբ նրան հայտնաբերել են  Գլենդելի տարածքում  եւ նա դարձել է մամուլի սիրելին: Այն բանից հետո, որբ նրան երկու  անգամ քնեցրել են եւ տեղափոխել են Լոս Անջելեսի հեռավոր անտառի խոքերը, նա կրկին վերադարձել է: Միտբոլը խուսափել է նման դեպքերում այն արջերի ճակատագրից, որոնց ընդմիշտ քնեցնում էին եւ դրա փոխարեն նրան Ալպան են տեղափոխել: