Ստոկհոլմում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին տարահանել են սպիտակ փոշով լի ծրարի համար: Ոստիկանությունը ժամանակավորապես փակել է դեսպանատան տարածքի տրասնպորտային եւ անցորդների երթեւեկութունը: Դեպքի վայրում են գտնվում մեծ քանակությամբ ոստիկաններ, հրշեջ խմբեր: Դեսպանատան տարածք են ժամանել նաեւ բժիշկներ, սակայն տուժածների մասին խոսք չկա:
Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է, որ ծրարի մեջ սպիտակ փոշի է եղել: Նրա խոսքով, ներկայումս հնարավոր չէ պարզել փոշու կազմությունը: Անալիզների արդյունքները պարզ կլինեն մի քանի օր անց: Ստոկհոլմում ԱՄՆ-ի դեսպանատանը աշխատում է մոտ 150 մարդ: Դեռեւս անհայտ է, թե հատկապես քանի մարդ է գտնվել շինությունում, երբ սկսվել է տարահանումը, գրում է «Լենտա.ru»-ն:
Տարբեր երկրներում ամերիկյան գերատեսչությունները հատուկ ուշադրութամբ են վերաբերում անվտանգությանը` «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Բենգազիում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման արդյունքում սպանվել է Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանը:




























