Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին նախատեսում է մոտակա ժամանակներս կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների` Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ հերթական հանդիպումը: Այս մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
Ֆրանսիայի դեսպանը հայտնել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: «Ես մանրամասները չգիտեմ, հանդիպման վայրը կարող է լինել Փարիզը կամ մեկ այլ վայր, որը նրանք կընտրեն»,- նշել է Պասկալ Մոնյեն:
Դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի կառավարությունը, ինչպես Մինսկի խմբի մյուս համանախագահող-երկրները, հավատարիմ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին:





























