Գերմանիայի իշխանությունները հրեական եւ մահմեդական համայնքի  խնդրանքներով որոշել են օրինականացնել թլպատումը: Գործողության իրականացման համար անհրաժեշտ կլինի միայն ծնողների համաձայնությունը, բժշկական միջոցների պահպանությունը եւ երեխայի առողջության համար վտանգավոր ռիսկերի բացակայութունը:

Համապատասխան օրինագիծը մոտ ժամանակներս կներկայացվի նախարարների գրասենյակի քննարկմանը, հաղորդում է «Լենտա.ru»-ն:

Փաստաթղթում նշված է, որ  մինչեւ  6 տարեկան տղաների թլպատման վիրահատությունը պետք է իրականացնեն կրոնական համայնքների « առանձնապես մասնագետները»: