Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սահուն կերպով կորցնում է առաջատար հեռուստաընկերությունների նկատմամաբ հսկողությունը, որոնք մինչեւ հոկտեմբերի 1-ը եղել են իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության խոսափողը:
Երեկվանից տեղի է ունենում Իմեդա» հեռուստաընկերության վերադարձը հանկարծամահ եղած ընդդիմադիր օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքին:
Հեռուստաընկերության ներկա ղեկավարի եւ Պատարկացիշվիլիի ընտանիքի հետ այս հարցով արդեն համաձայնութուն է հաստատվել: Բացի այդ, օլիգարխի կինը եւ քույրը արդեն այցելել են հեռուստաընկերություն, որտեղ հանդիպել են աշխատակիցների հետ: Վերջինս կոչ է արել այն լրագրողներն, ովքեր չեն համապատասխանում «Իմեդի»-ի նոր` բարձրակարգ եւ անկողմնակալ հեռուստաընկերության վերափոխման պահանջներին, կամավոր հեռանալ:
Դժվար կացության մեջ է հայտնվել նաեւ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, որը 9 տարի շարունակ ամեն հարցում աջակցել է Միխայիլ Սահակաշվիլիին: NEWS.am-ի` վրացական լրատվական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, հեռուստաընկերության հիմնական բաժնետերերը արդեն լքել են երկիրը:
Նոր խորհրդարանի աշխատանքների վերսկսման եւ կառավարության ձեւավորումից հետո մոտ ժամանակներս սպավում են` երեք հեռուստաընկերություն ունեցող Վրաստանի Հանրային հեռարձակողների լուրջ վերափոխումներ:




























