Մայր Աթոռի պատվիրակությունը կմասնակցի Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Երկրորդի հուղարկավորությանը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին ասաց Մայր Աթոռի մամլո դիվանի ղեկավար Վահրամ Մելիքյանը, հուղարկավորությանը կմասնակցեն Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ Գեղարքունիքի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Պատրիարքի հուղակավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 22-ը:

Նշենք, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ Երկրոդը վախճանվել էր հոկտեմբերի 12 –ին` 93 տարեկանում: Նա ծնվել է 1919 թ-ին Իրաքում,  հայ փախստականի ընտանիքում  եւ 1990 թ-ին  դարձել է  Երուսաղեմի հայոց 96-րդ պատրիարքը: