Աշխարհում ամենագեղեցիկ փոստատների շարքում 7-րդ տեղը զբաղեցնող Մարդինի պատմական փոստատունը շուտով վերածվելու է հյուրանոցի։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Մարդին քաղաքի գլխավոր ճարտարապետ Սարգիս Լոլեի կողմից 1890-ին կառուցած փոստատունը բուտիկ հյուրանոցի է վերածվում։
Նշվում է, որ փոստատան շենքը Թուրքիայի փոստատների վարչությունից 10 տարով վարձակալվել է՝ հանձնվելով Մարդինի Աթաթուրքի համալսարանի կազմում բացված Տուրիզմի բաժնի ղեկավարմանը։
Նշենք, որ Մարդինի փողոցներից մեկը 2 տար առաջ վերանվանվել է Սարգիս Լոլե Գիզոյի անունով։




























