Թուրքական լրատվամիջոցների տարածած` 21 տանկի գնման մասին տեղեկությունները ծիծաղելի են թվում: Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով  Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից մեծ քանակութամբ զինամթերքի, այդ թվում տանկերի գնման լուրը, որոնցից  4-ը  տեղակայվել են Իրանի եւ Հայաստանի հետ սահմանի վրա:

Փորձագետի խոսքով, տեղեկատվությունը ծիծաղելի է հնչում, քանի որ, առաջին հերթին Թուրքիան վերջին ժամանակներս զենք գնում է գերմանացիներից, երկրորդ` նա իր սեփական արտադրութունը ունի: «21 թիվը բավականին անեկդոտային է հնչում: Կամ գնման վերաբերյալ փաստաթուղթը մոգոնված է, կամ տպագրական սխալ է ունեցել եւ տանկերի թիվը սխալ է ներկայացված, 21-ի փոխարեն պետք է ասենք ` 210 լիներ»,-նշել է փորձագետը:

Նրա խոսքով, 4 թիվը անհիմն է, հաշվի առնելով, որ սահմանի նշված հատվածում Թուրքիան տեղակայել մոտ 500 տանկ: «Իսկ եթե խոսքն իսկապես գնում է ԱՄՆ-ից մեծ քանակությամբ տանկերի գնման մասին, ապա դա կարող է խոսել երկու բանի մասին, կամ սեփական` թուրքական արտադրությունը չի արդարացրել իրեն, կամ էլ ԱՄՆ-ն փորձում է Թուրքիայի միջոցով լուծել Սիրիայի հարցերը»,-ամփոփել է Արկադի Գրիգորյանը:

Թուրքական լրատվամիջոցների համաձայն, ԱՄն-ից մեծ քանակությամբ զենքի գնման գաղտնի փասաթղթերը փոխանցվել են իրանական լրտեսների միջոցով: Գործի շրջանակում ձերբակալվել է 10 մարդ, ադ թվում Իրանի երկու քաղաքացի: