Ավստրիական զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակն այսօր Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում` ՀՀ շահառու գերատեսչությունների ներկայացուցիչների քննարկմանը ներկայացրեց 2012 – 2020 թթ. իրենց կողմից Հայաստանում իրականացվելիք աշխատանքների ռազմավարական ծրագրի նախագիծը:
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհակալությամբ ընդունելով ավստիական կողմից Հայաստանի տնտեսության զարգացման գործում նախատեսվող ծրագրերի իրականացման հեռանկարը, ՀՀ գյուղատնտեսությաննախարար Սերգո Կարապետյանը մասնավորապես նշեց. «Մանավանդ, որ ծրագրերը, որոնք դուք ներկայացրեցիք այսօր, համահունչ են այն ծրագրերին, որոնք առաջիկայումցանկանում ենք իրականացանել մեզանում: Սա շատ կարևոր է, ուրեմն և մերհամագործակցությունը շատ սերտ պետք է լինի»:





























