Հոկտեմբերի 18-19-ը կանցկացվի նաև ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովը: Ինչպես NEWS.am –ին հայտնեցին ԿԳ նախարարության մամուլի ծառայությունից, կմասնակցեն  ԱՊՀ անդամ 6 պետությունների ներկայացուցիչներ, իսկ  ԱՊՀ  անդամ ևս 3 պետությունների ներկայացուցիչներ` դիտորդի կարգավիճակով ներկա կլինեն: 19-րդ համաժողովին կմասնակցի նաև ԱՊՀ անդամ պետությունների գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Ս. Լեբեդևը:

Համագումարը կընթանա «ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում ժամանակակից ինտեգրման գործընթացները. խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրի ներքո:

Նույն օրերին ՀՀ կրթության և գիտության նախարարության Ուսուցման ազգային հիմնադրամը, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի /МФГС/ աջակցությամբ, Երևանում կկազմակերպի ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարը, որին մասնակցեկու են ԱՊՀ անդամ ինը պետությունների պատվիրակություններ:

Մասնակիցները կայցելեն նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: