«Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը հարցաքննվելուց հետո բաց է թողնվել չհեռանալու մասին ստորագրությամբ: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել «Բողոքի անատոմիա-2» ֆիլմի համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուդալցովը ձերբակալվել է 48 ժամով, մինչեւ դատարանի մասին կալանքի որոշումը:

Հետաքննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ Ս. Ուդալցովը հարցաքննվել է որպես կասկածյալ եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը: Ըստ հաղորդագրության, ինչպես Ուդալցովը, այնպես էլ կասկածյալ Կոնստանտին Լեբեդեւը ցուցմունք են տվել, որ  զանգվածային անկարգությունների հետ կապ չունեն, բայց կրկին հաստատել են Մինսկում այս տարվա ամռանը Վրաստանի բնակիչների հետ հանդիպման փաստը:

Աղմկահարույց ժապավենի հեղինակները պնդում են, որ ընդդիմությունը արտերկրի փողերով նախապատրաստում է զավթել իշխանությունը: Ֆիլմում ցուցադրվել են կադրեր, որտեղ Ուդալցովն ու նրա կողմնակիցները զրուցում են Վրաստանի խորհրդարանի այն ժամանակվա  պաշտպանական հարցերով  հանձնաժողովի նախագահ Գիվի Թարգամաձեի հետ: