Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն հոկտեմբերի 17-ին ընդունել է Ստեփանակերտում տեղի ունեցող Պոեզիայի միջազգային փառատոնի մի խումբ մասնակիցներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում չափազանց կարեւորում են նման միջոցառումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է տարբեր երկրների հետ մշակութային ոլորտում կապերի հաստատման եւ ընդլայման, Ղարաբաղը արտաքին աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար:

Հյուրերի խնդրանքով երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: