Վենեսուելան արտաքսում է պարագվայցի բոլոր դիվանագետներին: Վենեսուելայում Պարագվայի դեսպանը հայտնել է, որ իրեն եւ իր երեք գործընկերներին հրամայվել է երեք օրվա ընթացքում լքել Կարակասը: Վենեսուելայի իշխանություններն այդ որոշումը դեռեւս չեն մեկնաբանել, հայտնում է BBC-ն:

Երկու երկրների հարաբերությունները սառեցվել էին իշխանությունից Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոյի հեռացումից հետո, որին անվստահություն էին հայտնել 2012 թվականի հունիսի վերջին: Ինչպես գրում է «gazeta.ru»-ն, այն ժամանակ երկու երկրներն էլ  հետ էին կանչել իրենց դեսպաններին, իսկ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել էր, որ իշխանությունից Լուգոյին հեռացնելու թիկունքում կանգնած է  թմրամաֆիան: