Վաղուց է հայտնի, որ հոգեկան հիվանդություններով ավելի շատ տառապում են ստեղծագործող մարդիկ: Գիտնականները մշտապես հետազոտություններ են անցկացնում, որպեսզի պարզեն դրա պատճառը:

Շվեդիայում Կարոլինայի համալսարանի գիտնականները Journal of Psychiatric Research-ում հրապարակել են հերթական հոդվածը, որն ապացուցում է այդ կապը: Նրանք վերլուծության են ենթարկել գրեթե  1,2 միլիոն մարդու: Ստացված տվյալները համեմատվել են  առողջ խմբի հետ:   Արդյունքները ցույց են տվել. որոշ հոգեկան հիվանդություններ ավելի շատ տարածված են այն ընտանիքներում, որտեղ մարդիկ հակում ունեն արվեստի կամ գիտության նկատմամբ, հաղորդում է iLive-ը: Փորձագետները նաեւ պարզել են, որ  ստեղծագործող մարդիկ հակված են ինքնասպանության եւ 50%-ով ավելի հաճախ են ինքնասպանություն գործում: Գիտնականները նաեւ պարզել են, որ հոգեկան հիվանդություններով տառապող հիվանդների հարազատները պատկանել են այն մարդկանց թվին, որոնք կապված են եղել արվեստի հետ, հայտնում է «pravda.ru»-ն:

Ուսումնասիրության հեղինակ բժիշկ Սայմոն Կյագան հայտարարել է, որ խանգարումը պետք է նոր լույսի ներքո դիտարկել: Օրինակ, եթե աուտիստը կամ մոլագարության հակված մարդը հետաքրքրվում է որեւէ բանով, հնարավոր է, նա հանճար է: Նույնը նաեւ շիզոֆրենիայի պարագայում է: