«Չեմ ուզում ամեն մեկի անհեթեթությանը պատասխանեմ»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարություններին, թե ԱԺ ընտրությունների ժամանակ ձեւավորված ընդդիմության միասնական շտաբը ֆինանսավորում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
«Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանն aravot.am-ին ասել էր, որ խորհրդարանական ընտրությունների վերահսկման միասնական շտաբը եղել է ԲՀԿ-ինը եւ Գագիկ Ծառուկյանն ամեն ամիս փող է տվել՝ շտաբը պահելու համար: «Իրականությունն այն է, որ միասնական շտաբը պետք է գործեր ինչպես ես հայտարարում էի՝ նախընտրական, ընտրական եւ հետընտրական փուլում: Յուրաքանչյուր ամսի 8-ին Գագիկ Ծառուկյանը որոշակի միջոցներ էր հատկացնում, որ հնարավոր լինի իրականացնել շտաբի գործունեությունը: Ամսի 6-ին մայիսի ընտրություններ էին: Ամսի 8-ին պետք է առաջիկա ամսվա գործունեությունը ապահովեր նյութապես: Բայց Գագիկ Ծառուկյանը ինձ ասեց, որ միասնական շտաբը փակվում է, շտաբ չի լինելու, եւ այլն: Ես ստիպված եղա այն աշխատակազմին, որը կար, նրանց ուղարկել անժամկետ արձակուրդի»,- ասել էր Հմայակ Հովհաննիսյանը:
«Անկեղծ եմ ասում, մեր ամեն մի պատասխանով մենք իրենց կարեւորում ենք: Ես սա անհեթեթություն եմ համարում»,- ասել է Լյուդմիլա Սարգսյանը»,- գրում է «168 ժամը»։




























