Հոկտեմբերի 18-ի գիշերը Վրաստան են  ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասի երկրների եւ Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչը` Ջեյմս Ապպատուրյը, ինչպես նաեւ  Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւ օտարերկրյա հարցերով ԵՄ-ի բարձրագույն ներկայացուցչության տեղակալ Հելգա Շմիդտը:

ՆԱՏՕ- ի ներկայացուցիչը օդանավակայանում  լրագրողների հետ զրույցում հայտնել է , որ բլոկը կշարունակի համագործակցել Վրաստանի նոր իշխանությունների հետ եւ որ Ալյանսը դեռեւս շարունակում է հավատարիմ մնալ Բուխարեստի գագաթնաժողովի եւ երկրի  տարածքային արժեքների  որոշմանը:

ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղարի ներկայացուցիչը  ընդգծել է Վրաստանում իշխանության ժողովրդավար փոխանցման գործընթացները. «Անցյալ ընտրությունները քննություն էին միջազգային հանրության աչքի համար եւ Վրաստանը հանձնել է այդ քննությունը»,-ասել է Ապպատուրայը, ավելացնելով, որ «դա օրինակ է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ նրա սահմաններից դուրս երկրների համար», հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Այցի ընթացքում Ապպատուրայը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, հաղթող կուսակցութան կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի եւ ապագա կառավարության այլ ներկայացուցիչների հետ: