Էկոնոմիկայի նախարարությունը եւ Հայաստանի զբոսաշրջային ընկերությունները ՄԱԿ-ի Զբոսաշրջության միջազգային կազմակերպության (UNWTO) հետ զբոսաշրջության էկոլոգիական համապատասխանության մասին պայմանագիր կստորագրեն: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 18-ին, հայտնել է UNWTO-ի գլխավոր քարտուղար Թալեբ դի Ռիֆան: Նրա խոսքով` փաստաթուղթը Հայաստանը կդասի զբոսաշրջային բարձր դասի ուղղությունների շարքին:
«Ամբողջ աշխարհում ճանապարհորդողներն ավելի ու ավելի գիտակից են դառնում, այդ թվում` էկոլոգիայի առումով: Նրանք ավելի հաճախ են ընտրում շրջակա միջավայրի համար անվտանգության արտոնագիր ունեցող երթուղիներ եւ հյուրանոցներ: Այս տեսակետից պետության եւ մասնավոր հատվածի պարտավորությունները շատ կարեւոր են», – նշել է նա` հավելելով, որ պատասխանատու մենեջմենթը թույլ կտա երկրում զբոսաշրջային լրացուցիչ հոսքեր ապահովել:




























