Դաունինգ-սթրիթը ստիպված է եղել հերքել վարչապետի եւ ֆինանսների նախարարի կատուների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերը: Նման լուրերի տարածման պատճառ է դարձել Twitter-ում հայտնված լուսանկարը, որտեղ Ջորջ Օսբորնի սիրելին` Ֆրեան թաթով հարվածում է Դեւիդ Քեմերոնի Լարի կատվին:
Վարչապետի մամուլի ծառայության ներկայացուցիչը շտապել է թուլացնել լարվածությունը, ընդգծելով, որ թեեւ 10 եւ 11 տների երկու կատուները լավ հարաբերություններ ունեն իրար հետ, սակայն նրանք երբեմն վիճում են ամեն մի «մանրուքի» համար:
Պետք է նշել , որ հինգամյա Լարիի հասցեին հաճախ է քննադատություն հնչում:Սակայն նրա մեղադրում են ոչ թե ավելորդ ագրեսիայի համար, այլ ընդհակառակը` խայտառակ պասիվության համար: Նախկինում հաղորդվել էր, որ բրիտանական վարչապետի նստավայրի մկների որսորդը չի կարողանում լավ կատարել իր պարտականությունները:




























