Հունաստանում ընթանում է հերթական 24 ժամյա գործադուլը` պետական եւ մասնավոր սեկտորի խոշոր արհմիությունների մասնակցությամբ. նրանք բողոքում են տնտեսության խիստ  միջոցների դեմ, որը իշխանությունների կողմից մտցվել է ԵՄ-ից վարկային տրանշ ստանալու համար: Պարտքի չափը կազմում է 31 միլիարդ եվրո:

Հունաստանում բողոքի ակցիայի ժամանակ  փակվում են խանութները, դպրոցները, համալսարանները, բանկերը, դատարանները եւ  պետական այլ հաստատություններ: Բնակչությունը վերջին ամսվա ընթացքում արդեն 4 անգամ է փողոց  դուրս գալիս` պետական միջոցներին իր անհամաձայնութունը հայտնելու համար: Բացի այդ գործադուլը կանդրադառնա նաեւ երթեւեկությանը: