ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախատեսում են տարածաշրջան այցելել Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո: Այս մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը: Ինչ վերաբերում է ԱԳՆ ղեկավարների հանդիպման հստակ օրվան, Ֆորը նշել է, որ հարցը գրեթե լուծված է, եւ բանակցությունները  տեղի կունենան մոտակա օրերին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում Ֆրասնիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտնել է, որ Ֆրանսիայի կառավարությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի այլ համանախագահների հետ համատեղ նախատեսում  է  մոտ ժամանակներս կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների` Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի  հերթական հանդիպումը: