Միկրոբլոգների Twitter սոցիալական ցանցը Գերմանիայի կառավարության խնդրանքով արգելափակել է նեոնացիստների բլոգը: Հրապարակումների գրաքննության կանոններն այն դեպքում, եթե դրանք խախտում են որեւէ երկրի օրենքները, կիրառվում են առաջին անգամ:
Արգելափակված միկրոբլոգը գրանցված է եղել նեոնացիստների «Լավագույն Հաննովեր» կոչվող խմբի կողմից: Սեպտեմբերի վերջին Ներքին Սաքսոնիայի իշխանություններն արգելել էին այդ կազմակերպության գործունեությունը, հայտնում է «gazeta.ru»-ն: Կազմակերպության անդամներին մեղադրում են ռասայական ատելության հրահրման եւ իշխանությունների ներկայացուցիչների հասցեին սպառնալիքներով տեսագրություններ տարածելու մեջ, հայտնում է LifeNews-ը:
Նշվում է, որ միկրոբլոգն այեւս հասանելի չի լինի Գերմանիայի բնակիչների համար, սակայն այլ երկրներում այն բաց է:
Ըստ գրաքննության կանոնների՝ ընկերությունը կարող է արգելափակել միկրոբլոգն այն երկրում, որտեղ դրա բովանդակությունը խախտում է տեղական օրենսդրությունը:





























