Ամերիկյան Apple ընկերությունը Մեծ Բրիտանիայի դատարանում պարտվել է Samsung-ի հետ արտոնագրային վեճը: Լոնդոնյան դատարանը չի համաձայնել ընկերության փաստարկների հետ, ըստ որի հարավկորեական ընկերությունը, Galaxy Tab-ը ստեղծելու ժամանակ,  նմանակել է «խնձորային» դիզայնը:

Apple-ի բողոքարկումը չի փոխել վճիռը, հաղորդում է  « Ռոսբալտը»: Դատավճռի առաջին հրապարակման ժամանակ դատավորը հայտնել է, որ Samsung-ի սարքերը այնքան հզոր չեն, որքան Apple-ի գաջեթները, հետեւաբար նմանակման մասին խոսք չկա:

Բացի այդ, ամերիկյան ընկերությանը պարտավորեցրել են հատուկ գովազդ թողակել, որում տեղեկատվություն կլինի այն մասին, որ Galaxy Tab-ը այն սարքն է, որը ստեղծվել է արդար ճանապարհով:

Հիշեցնենք, որ տեխնոլոգիական գիգանտները արտոնագրային պայքար են մղում արդեն ոչ առաջին տարին: Դատական առաջին հայցը ներկայացրել է ամերիկյան ընկերությունը 2011 թ-ի ապրիլին` Samsung-ին մեղադրելով իր սարքերի դիզայնի նմանակման մեջ: