Թուրքիայի հարավ-արեւելյան Էրհուհի շրջանում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին ամբողջովին ոչնչացման վտանգի առաջ է, քանի որ Ֆեթհուլլահ Գյուլենի կրոնական շարժումը նախատեսում է այդ տեղում կրոնական դպրոց կառուցել։

Թուրքական Aykiridogrular կայքի փոխանցմամբ՝ Էրուհի շրջանի Դըհի թաղամասում գտնվող եւ կիսավեր վիճակում գտնվող հայկական եկեղեցու տեղում Գյուլենի շարժումը ցանկանում է կրոնական դպրոց կառուցել եւ պատրաստվում է գնել այդ տարածքը։

Չնայած, որ տեղացիները եւ Էրուհի քաղաքապետարանում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամները պայքարին, Գյուլենի շարժումը տեղի քայմաքամից ստացել է մի որոշում, իբր այնտեղ որեւէ եկեղեցի գրանցված չէ։

Բացի այդ, տեղացիներն ամեն տարի ապրիլի 10-ին հողի տակ հայտնված եւ կիսավեր վիճակում գտնվող եկեղեցու մոտ մոմեր են վառում։