Վրացական Ռուսթավի քաղաքի կանանց գաղութում 30 կալանավորներ հացադուլ են հայտարարել: Ինչպես կալանավորները հայտնել է տեղեկատվական Կախեթի կենտրոնին, ակցիայի մասնակիցներից մի քանիսի առողջական վիճակը ծանր է:

Ինչպես հաղորդում է «GHN»-ն, ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի վաղաժամ ազատման հանձնաժողովը արտահերթ նիստ իրականացնի եւ որպեսզի նրանում ապահովվի իրենց գործերի անկողմնակալ քննությունը: Հակառակ դեպքում  կանայք չեն դադարեցնի հացադուլը:

Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանը ցնցվել էր այսպես կոչված  «բանտային սկանդալից», որը ծագել է հեռուստաընկերությունների եթերով ցուցադրված Թբիլիսի Գլդանի բանտում տեսագրված  կտտանքների եւ բռնության կադրերից հետո: