Իրանում տիեզերական տեխնոլոգիաների օրը՝ փետրվարի 3-ին ներկայացվելու հայրենական արտադրության երեք նոր տիեզերական արբանյակներ: Այդ մասին, ինչպես հաղորդում է ISNA-ն, հունվարի 20-ին հայտարարել է Իրանի հաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ռեզա Տագիպուրը:
Արբանյակները կրում են «Տոլու», «Մեսհաբ-2» եւ «Ես Մահդին եմ» անվանումները, եւ բոլոր երեքն էլ մշակվել են իրանցի ինժեներների կողմից:
Ինչպես հստակեցրել է իրանցի նախարարը, «Մեսհաբ-2»-ը հաղորդակցային արբանյակ է, որ գտնվելու է ցածր ուղեծրի վրա: «Ես Մահդին եմ» արբանյակը, ըստ նախարարի, փորձարարական արբանյակ է, որը հագեցած է տեսախցիկներով եւ հաղորդակցության սարքավորումներով:



























