Պետերբուրգում հետաձգվել է «Գրաժդանե Բեսի»  համերգը՝ Դմիտրի Բիկովի, Միխայիլ Եֆրեմովի եւ Անդրեյ Վասիլիեւի մասնակցությամբ:

Անհայտ գործակալության ներկայացուցիչը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ  համերգի չկայանալը կապված է մի շարք հանգամանքների հետ, եւ որոշման մեջ քաղաքականություն չկա: Սակայն թե ինչու Պիտերում «Գրաժդանե Բեսի»-ի  համերգը չի լինի, աղբյուրը հրաժարվել է ասել:

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որը նոյեմբերի 3-ին նույնպես պետք է մասնակցեր համերգին, Twitter-ում գրել է, որ ներկայացումը հանել են « Սմոլնու զանգի պատճառով՝ վախենալով սրբապղծությունից»:

Նշենք, որ վերջին ժամանակներս Բիկովին եւ Եֆրեմովին թույլ չեն տալիս ելույթ ունենալ Ռուսաստանի շատ քաղաքներում: Հուլիսին նրանց ելույթները հանվել էին Պերմում, իսկ Մարատ Գելմանն այդ որոշումը քաղաքական էր անվանել: 

Ներկայացմանը նաեւ պետք է մասնակցեին լրագրող Լեոնիդ Պարֆյոնովը եւ երաժիշտ Վասյա Օբլոմովը:  «Գրաժդանե Բեսի»  անվանումը վերցվել էր  «Գրաժդանին պոետի» թողարկումներից մեկից, որի հիմքն էին դարձել պուշկինյան «Դեւերը»: