Ստամբուլում Հայ մշակույթի եւ զորակցության միությունը հոկտեմբերի 19-ից կազմակերպում է արեւմտահայերենի դասընթացներ։
Հայ մշակույթի եւ զորակցության միության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ արեւմտահայերենի ուսուցման առաջին փուլը կազմված կլինի 3 ամսից, որի ընթացքում մասնակիցները կսովորեն հայերենի այբուբենը, կարդալ եւ գրել, հաշվել թվեր, ամիսներ, օրեր, թվարկել գույները եւ սովորել առաջին հաղորդակցության համար անհրաժեշտ բառերը։
Նշվում է, որ դասընթացի մասնակիցների քանակը սահմանափակ է եւ կարող են մասնակցել առավելագույնը 10 հոգի։
Ստամբուլում Հայ մշակույթի եւ զորակցության միության կողմից արդեն 1,5 տարի է, ինչ կազմակերպում է արեւմտահայերենի դասընթացներ։




























