«Յունիբանկը», Ucom եւ Interactive TV ընկերությունների հետ համատեղ , իր քարտապանների համար մշակել է հատուկ առաջարկ: Նշված ընկերությունները, «Մագնիս» արտոնությունների ծրագրի շրջանակներում, «Յունիբանկի» քարտ ունեցող եւ իրենց ինտերնետ փաթեթներից օգտվող հաճախորդներին կտրամադրեն լրացուցիչ ինտերնետ արագություն:
U! Net Starter (8 մբ/վրկ) կամ Triple Play Classic (15 մբ/վրկ) ինտերնետ փաթեթների ձեւակերպման ժամանակ Ucom ընկերությունը հաճախորդներին կտրամադրի, համապատասխանաբար, 2 մբ/վրկ եւ 5 մբ/վրկ, իսկ Interactive TV ընկերությունը Inter box, Active box, Home box կամ Full box փաթեթների ձեռքբերման ժամանակ` 1 մբ/վրկ լրացուցիչ ինտերնետ արագություն: Այս արտոնություններից օգտվելու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել «Յունիբանկի» ցանկացած քարտ: Ըստ որում, այս ակցիան գործում է ինչպես նոր, այնպես էլ մինչ այդ բաժանորդագրված հաճախորդների համար, եթե նրանք հանդիսանում են «Յունիբանկի» քարտապան:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր հաճախորդ, որը «Յունիբանկում» ձեւակերպում է ցանկացած քարտ, դառնում է «Մագնիս» ծրագրի մասնակից, ուր ընդգրկված են մոտ 120 կազմակերպություններ, որոնք «Յունիբանկի» քարտապաններին տրամադրում են մինչեւ 40% զեղչեր եւ այլ արտոնություններ: «Մագնիս» ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված Magnis նշանը:




























