Ղարաբաղի հարցով բանակցությունները շարունակելը կարեւոր է` ինչպես երբեւէ: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 18-ին, հայ-ամերիկյան տնտեսական աշխատանքային խմբի նիստի ընթացքում լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը:

«Շատ կարեւոր է, որպեսզի կողմերը շարունակեն բանակցությունները: Այժմ դա կարեւոր է, քան երբեւէ:  Կայանալիք հանդիպումներին ես ուշադրություն կդարձնեմ այդ հարցին»,- հայտարարել է Ռուբինը:

Նշենք, որ ըստ փորձագետների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները փակուղի են մտել օգոստոսի 31-ին` հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի ազատումից հետո: