Չինաստանում 46 ուսանողներով ավտոբուսը լեռնային ճանապարհից շեղվել  եւ ընկել է ձորակը: Սինխուա գործակալության տվյալներով, հաստատվել է երկու մարդու մահվան լուրը, զոհերի եւ վիրավորների թիվը անհայտ է:

Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վթարը տեղի ունեցել Խունյան նահանգի (Կենտրոնական Չինաստան) Յունչժոու քաղաքում հոկտեմբերի 18-ին` օրվա երկրորդ կեսին: Տեղական լրատվամիջոցներից ստացված տեղեկությունների համաձայն, տեղական մանկավարժական ինտիտուտի ուսանողներով ավտոբուսը  ընկել է 30-40 մետր խորություն ունեցող ձորակը: Բոլոր տուժածները, որոնց մեջ կան ծանր վիրավորներ, տեղափոխվել են հիվանդանոց:

«Ռոսբալտը», վկայակոչելով Չինաստանի Կենտրոնական հեռուստաընկերությանը, հայտնում է, որ ավտոբուսում 48 դպրոցական  է եղել: