Մոսկվայի Նիկուլինի անվան կրկեսը հոկտեմբերի 19-ին ներկայացնելու է «Կրկին միասին Ցվետնոյում» նոր ծրագրի պրեմիերան, որում հավաքված են նախկին խորհրդային հանրապետությունների համարներն ու ատրակցիոնները:
Բացի լատվիական շներից ու ղրղըզական կատուներից, մանեժ են դուրս գալու Հայաստանից ժամանած փոկերն ու վրացական ցլերն ու արջերը: Հանդիսատեսը կտեսնի գիմնաստի` Ղազախստանից, ակրոբատի` Մոլդովայից, օդային Equivokee խմբին Ուկրաինայից: Ընդամենը ծրագրում տարբեր ժանրերի 14 համարներ են: Այդ մասին լրագրողներին ասել է Կրկեսի գլխավոր տնօրեն Մաքսիմ Նիկուլինը:





























