ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Էրիկ Ռուբինի հայտարարությունը ադրբեջանական քիլեր Ռամիլ Սաֆարովի գործի արձագանքը չէր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Նեյլ Մաքֆարլեյնը: «ԱՄՆ հավատարիմ է մնում ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափին ավելի քան քսան տարի, եւ ոչ ոք պատրաստակամություն չի ցուցաբերում Մինսկի ձեւաչափին փոխարինելու»,-հայտարարեց Ն. Մաքֆարլեյնը:
Նրա կարծիքով` Սաֆարովի գործն այդ համատեքստում մեծ դեր չի խաղում, թեեւ պարզ է, որ միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ «հիասթափված էին» պաշտոնական Բաքվի վարքագծով, ինչը զարմանալի չէ:
Նշենք, որ Երեւան այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը հակամարտության կողմերին կոչ էր արել հավատարիմ մնալ գործող բանակցային ձեւաչափին:




























