Ամերիկյան «Newsweek» ամսագիրը 80 տարվա գոյությունից հետո որոշել է հրաժարվել թղթային տարբերակից եւ հանդես գալ միայն համացանցում:
«Մենք փոխում ենք ձեւաչափը, սակայն չենք հրաժարվում ընթերցողից»,-նշել են ամսագիրը հրատարակող ընկերության ղեկավարները: Ամսագրի վերջին թղթային տարբերակը լույս կտեսնի 2012թ. դեկտեմբերի 31-ին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նման որոշումը պայմանավորված է գովազդի ծավալների եւ տպաքանակի նվազմամբ, ինչն իր հերթին հանգեցրել է եկամտի նավզման: Միաժամնակ` 2012թ-ին «Newsweek» կայքի այցելությունների թիվն ամսական հասել է 15 միլիոնի` 70% -ով գերազացելով անցած տարվա ցուցանիշը:
Նորացված պարբերականը լույս է տեսնելու «Newsweek Global» անվանումով: Այսօր «Newsweek»-ը համարվում է ԱՄՆ երկրորդ շաբաթաթերթը` «Time»-ից հետո:




























