Լուքսորի դպրոցներից մեկում տարրական դասարանների ուսուցչուհին, ով դպրոց է գնում հիջաբով,  պահանջել է, որ երեխաները եւս դասի գնան հիջաբով: Երբ աշակերտուհիներից երկուսը հրաժարվել են ծածկել գլուխը, ուսուցչուհին կտրել է նրանց հյուսքերը` այդ կերպ փորձելով պատժել նրանց:

Ուսուցչուհու արարքը հասարակական սկանդալ է առաջացրել: Ուսուցչուհի Այման Կիլյանիի խոսքով` ինքը ոչ մի կրոնական կամ քաղաքական կազմակերպության չի պատկանում: Նա զարմացել է, թե ինչու է իր քայլը «նման բուռն արձագանք առաջացրել:

Լուքսոր նահանգի կրթության վարչության ղեկավարի տեղակալը դպրոցի ղեկավարությանն առաջարկել է քննարկել կնոջն աշխատանքից ազատելու հարցը: Առայժմ կրթության նախարարությունը որոշել է տուգանել ուսուցչուհուն` նրա  աշխատավարձի չափով:

Ինչ վերաբերում է  Եգիպտոսի դպրոցներին, հատկապես խոշոր քաղաքներում, ապա աշակերտուհիներն իրենք են որոշում` գլխաշոր կրել, թե ոչ: