Ադրբեջանը կարող է քննադատել Մեծամորի ԱԷԿ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան էներգետիկ հուշագիրը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հյուսիսային Դակոտիայի պետական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Թոմաս Ամբրոզիոն` մեկնաբանելով Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու մասին  հայ-ամերիկյան հուշագիրը:

Նրա խոսքով` միանգամայն հնարավոր է, որ հուշագիրը Բաքվում բացասական արձագանքներ առաջացնի, որի պատճառները պարզ են. «Այն ամենը, ինչ շահավետ է համարվում մի կողմի համար, քննադվում է մյուս կողմից»,-պարզաբանեց նա` ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, որ համաձայնագիրը զուտ տեխնիկական է եւ աշխարհաքաղաքակն ազդեցության ոչ մի լծակ չունի: «Ուստի հազիվ թե Ադրբեջանի արձագանքն անցնի դիվանագիտական հռետորաբանության մակարդակից»,-ասաց Ամբրոզիոն: