«Հրապարակը» գրում է, որ դեռեւս երկու նիստ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավատ ներշնչող դեմքով, նախարարներին հանձնարարեց վերահսկել նախարարությունների ներքո գործող կազմակերպությունների կողմից հարկային պարտավորությունների կատարումը եւ հաջորդ նիստին ներկայացնել հաշվետվություններ ինչպես հարկային պարտավորության կատարման, այնպես էլ ոլորտում տնտեսական աճի ներուժի վերաբերյալ։
Նույնիսկ հայտարարեց, որ առաջինը պետք է զեկուցի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, երկրորդը` կապի եւ տրանսպորտի, երրորդը` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը եւ այլն: Երեկ արդեն երրորդ նիստն էր, բայց հաշվետվությունների մասով՝ քար լռություն: Սա եւս մեկ անգամ ցույց տվեց, թե որքանով են լուրջ ընդունվում վարչապետի հանձնարարականները:


























